Տղես նորմալ, կրթված Երևանի տղայա ու թե ոնց ա գնացել էս խուլ գյուղից աղջկան հավանել ու ուզում ա առնի, ես էլ եմ շշմած մնացել, բայց դե հիմա աշխատում եմ չխառնվեմ, բան չասեմ, որ վաղը մյուս օրը որ կյանքը չդասավորվի հանկարծ, չասի՝ մամ, դու էիր մեղավոր:
Էրեկ էլ էտ աղջկան առաջին անգամ բերել էր հետս ծանոթացնելու: Դուռը բացեցի, ընգավ վրես, մի փաթաթվել ա, պաչում ա ու ասում՝ բարև մամ ջան:
Այ մարդ ես էլ շվարել, մնացել եմ: Տենց առաջին անգամը էտ ինչ էմոցիոնալ էր, էն որ սկի իրար հետ բառ չէինք փոխանակել էլի դաժե:
Ես էլ ձևական բաներ չեմ սիրում: Տենց մի թեթև բարևեցի իրան ու անցանք առաջ: Հիմա էրեկվանից մտքիցս դուրս չի գալիս էտ ամեն ինչև, մինչև հիմա տենց հիշում եմ շշմած ու չգիտեմ էլ, թե ինչ ասեմ:
Հիմա ես չեմ, դուք եք, ասե՛ք, էտ նորմա՞լ էր: