2 ամիս առաջ մի հատ ռուս տուրիստի հետ էի ծանոթացել, բայց ծնողներիս թէի ասել, որովհետև հաստատ դեմ կլինեին։ Իսկ ես մտածում էի ավելի լավա շփվեմ, հետո, որ գնա Ռուսաստան լիքը հարցերում կարողա օգնի էլի։
Ամեն օր խոսում էինք, իրար շուտ-շուտ տեսնում էինք, ինչ-որ բան եթե չէր հասկանում, օգնում էի։ Մի խոսքով շատ մտերմացանք, ու կապվեցինք։ Մի քանի օր առաջ պապաս մեծ գումար էր տվել, պեսքա գցեի իրա բանկային հաշվին։ Ու էդ օրը Իվանը զանգեց ու ասեց, որ իրան շտապ գումարա պետք, էդ իրիկուն ընկերը գալուա Հայաստան, կվերցնի հետ կտա։ Դե ես էլ վստահեցի ու տվեցի էդ գումարը։ Արդեն 2-3 օրա զանգում եմ անհասանելիա, գրում եմ չի պատասխանում։ Չգիտեմ պապայիս ոնց ասեմ։