Հարսիս էլ միշտ ասել եմ, ինձ որ լսես, իմ ասածներով անես, սաղ տոչնի կլինի: Մի քանի օր առաջ իմացանք, որ հարսս աղջիկ ա ունենալու: Վայ ուրախությանս չափ չկար: Միանգամից ասեցի Եղսիկ ա ծնվելու: Հարսս լացը հազիվ էր զսպում, գիտեի, որ հաստատ դեմ ա որ Եղսիկ դնենք անունը: Բայց ինչ կա դրա մեջ:Ուրիշ տարբերակ չունեն: Եղսոյին շարունակող ա ծնվում ու պիտի էտ անունն էլ ունենա:
Մեր ադաթն էտ ա: Ես էլ հարսիս ասեցի, հեչ մի նեղվի էն մուսի պուսի անուններից լավ անունա ու կարևորը անվան տիրոջ պես շուստրի ու իշխող կլինի էս կյնաքում էլ լիքը բանի կհասնի: Նենց որ, լավ բաներ էի ասում հարսիս, որ համակերպվի անվնաս հետ մինչ իմ Եղսուլիկը ծնվի: