Ես հիվանդանոցի ընդունարանում եմ աշխատում ու լիքը բան իմ ձեռքի տակով ա անցնում: Էն օրը գործի էի, երբ որ նախկին սիրուս ու իրա հիմիկվա կնգան տեսա: Կնիկը շատ ծանր վիճակում էր ու նախկին սերս էլ ահավոր խառնված վիճակում էր, ինձ էլ տեսավ, վափշե խառնվեց իրար:
Մոտեցավ, ձեռները խաչեց ու խնդրեց, որ օգնեմ իրանց, ամենալավ բժիշկն ա պետք: Մի պահ մտքիս մեջ ասեցի չեմ օգնի, բայց հետո նայեցի իրան, հետո անօգնական վիճակում գտնվող կնոջն ու մեղքս էկան:
Հենց էտ պահին զանգեցի ամենալավ բժիշկին ու ասեցի, որ արագ ընդունի իրանց: Լավ էր, ամեն բան բարեհաջող անցավ ու հնարավոր էր էղել փրկել կնոջ կյանքը:
Ինչքան էլ ծանր ա ինձ իրանց էրկուսին իրար հետ տենալը, համենայնդեպս խիղճս հանգիստ ա, որ կարացել եմ փրկեմ կյանքը: Աստված թող իրանց հետ լինի: