Ախպերս նոր ա բանակից տուն եկել, մինչև իրա գալը էնքան էի անգստանում, համարյա ամիսը մեկ պապայի հետ գնում էինք իրանց չաստ: Թեկուզ որ համար էր լինում ախպերս զանգում խոսում էինք: Իրանց որ դիրքեր էին հանում, մենակ ես էի իմանում, իսկ մերոնց բան չէի ասում, դե գիտեմ էլի, որ շատ են անհանգստանում, անիմաստ պանիկայի մեջ են ընկնում:
Էս վերջին անգամ էլ, որ նացել էինք, ախպերս իրանց չաստից ինձ մի հատ շուն տվեց, ասեց շանս լավ կնայես, կպահես մինչև գամ: Ես էլ էլ չհարցրի, թե ում շունն ա, կամ որտեղից ա գտե: Մի քանի օր առաջ ա զորացրվել եկել, երեկ իրիկուն էլ իրար հետ նստած խոսում էինք, պատմեց իրա շան պատմություը: Ասեց էս շան անունը Խաչ եմ դրել, քանի որ ինքը մեր կյանքն ա փրկել:
Դիրքերում մի երկու անգամ շունն ա թշնամու դիվերսիոն խմբերին բացահայտե: Ախպերս էլ ասում ա, իրա զորացրվելուց մի քանի օր առաջ էլի դիրքեր են հանե, էտ ժամանակ էլ գիշերով ինքն ա հերթապահ եղել, գնացել ա տեղանքը ուսումնասիրելու խփել են թուրքերը, հետո մերոնք են էտ ձեներից դուս եկե, սկսել դրանց հարցերը լուծել: Էտ ընթացքում էլ շուննա եկել ախպորս գտել վիրավոր: