Տղերիքս հետ հարսանիք էինք գնացել ու ընդեղ տեսա երիտասարդ տարիների սիրուս, ում գժի նման էի սիրում, ինքն էլ կնոջ հետ էր. տեսեք, թե ինչ կատարվեց, կորցրել էինք մեզ

Տղերքիս հետ հարսանիքի էինք գնացել ու ընդեղ շատ պատահաբար հանդիպեցի երիտասարդ տարիների սիրուս: Ինքն էլ կնոջ հետ էր, բայց որ ինձ տեսավ, զգացի, թե ոնց միանգամից խառնվեց իրար, աչքը ինձնից չէր կտրում, ես էլ չէի կարում իրանից աչքս կտրեի:

Մենք երիտասարդ տարիներին գժի պես ենք սիրել իրար ու չէինք պատկերացնում մեր կյանքն առանց իրար, բայց հանգամանքների բերումով բաժանվեցինք:

Իմ ու իրա տարօրինակ հայացնքները տղաներս շատ լավ նկատել էին, ինձ հարցրեցին, թե ով ա, ասեցի՝ ձեզ ուղղակի թվում ա, ոչ մի բան չկա, չեմ ճանաչում: Հետո գնացել էին իրան էին դուրս կանչել ու հարցրել, թե ինչի ա հա նայում, ինքն էլ սաղ պատմել էր:

Ահակին խոսակցություն էր էղել, ես էլ նենց վատ էի զգում ինձ, ամաչում էի տղաներիցս, որ իրանց մոտ էս տարիքում չէի կարում ինձ զսպեի, բայց դե ինչ անեմ:

Հետո տղաներիս շուտ վերցրեցի ու տուն գնացինք, որ հանկարծ կռիվ չլինի: Էտ օրվանից մտքիցս դուրս չի գալիս ինքը, ոնց որ լրիվ ներաշխարհս խառնված լինի իրար, բայց դե էլ բան չենք կարա փոխենք: Արդեն շատ ուշ ա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *