Ոչ ոք երբեք ապահովագրված չէ, որ իր հետ ոչ մի փորձանք, ոչ մի փորձություն չի պատահի։ Դե, ի՞նչ իմանաս, թե նման փորձանքները երբ կգան, չէ՞ որ դրանք ոչ ժամ, ոչ ժամանակ չեն հարցնում։
Աղջկաս հարսանիքին տենց մի բան էլ իմ ընտանիքի հետ եղավ։ Հիմա ամեն ինչ սկզբից կպատմեմ։
Ուրեմն՝ աղջիկս հարսանիքի օրվան շատ երկար էր սպասել։ Բոլորս պատրաստվեցինք, իսկ երբ եկավ արդեն խնամիների գալու ժամը, աղջիկս էլ հարսի շորը հագավ, մազերը սարքեցին, դիմահարդարեցին, ու սկսեց սպասել խանամիների գալուն։
Ահագին ուշացան խնամիները, էնքան, որ որոշեցինք զանել- տեսնել հո բան չի եղել։
Ո՞նց չէր եղել։ Փեսան լացելով հեռախոսը վերցրեց ու ասեց, որ ոչ մի հարսանիք էլ չի լինելու։ Կյանքից հենց այդ պահին հեռացել էր մեր փեսայի պապիկը։ Հարսանիքը հետաձգված էր։
Էրեխես էդ ոնց էր նեղվել, էդ ոնց էր լացում, չէինք կարողանում մի բան ասել կան անել։
Լավ է, որ մի քանի ամիս հետո նույն ձևով հարսանիքն արեցին ու ամեն ինչ պլանավորածի պես գնաց։