Աղջիկս շատ լավ գործիա էստեղ։ Եկավ ամուսնանալու պահը, մի լավ տղա կար որոշեց, որ իսկապես արժանի կլինի էտ տղան իրեն։ Սկսեցին ընկերություն անել։ Տղան չունևոր ընտանիքից էր, բայց չեք պատկերացնի՝ ինչ լավ ու ազնիվ տղա էր։ Տենց տղաներ հիմա շատ քիչ կգտնվի։ Ես իսկապես հպարտ էի իմ աղջկա ընտրությամբ։
Ինձ համար կարևորը էն էր, որ տղան իսկապես գնահատի իմ աղջկան, չեք պատկերացնի՝ ինչ բարի ու հոգատար ամուսիններ են հիմա։ Հարսանիքի օրը աղջիկս իր ամուսնուն որոշել էր մի այնպիսի նվեր անել, որ իսկապես նրան ուրախացներ։ Մեքենա էր պատվիրել դրսից դեռևս ամիսներ առաջ։
Հարսանիքից մի քանի օր շուտ այդ շքեղ մեքենան հասավ Հայաստան։ Հարսանիքի օրը աղջիկս բանալիները նվիրեց ամուսնուն։ Հյուրերի բերանը բաց էր մնացել։ Բոլորը հուզվել էին, փեսաս էլ հուզմունքից լացեց, բայց հալալա էտ տղուն, բարով վայելի։