Ընկեր ունեմ ու մինչև ականջներս սիրահարված եմ իրեն: Ինձ ոչնին չի հետաքրքրում, ոչ իր ունեցվածքը, ոչ էլ այլ հարցեր: Ես գիտեմ, որ մենք միասին շատ բանի կարող ենք հասնել: Մենք իրար հավատում ենք ու վստահ եմ, որ ամեն բան լավա լինելու:
Պիտի արդեն նշանվեինք, ու ընկերոջս ծնողները եկան մեր տուն, խնողներիս հետ ծանոթանալու: Ամեն բան լավ էր կարծես, մինչև որ մայրս հարցրեց ապագա սկեսուրիս, թե ինչովա զբաղվում ինքը: Նա էլ պատասխանեց, որ հավաքարար ա աշխատում մանկապարտեզներից մեկում: Մորս դեմքը միանգամից փոխվեց ու այլալյվեց, կարծես ինչ որ վատ բան ասեր սկեսուրս:
Հետո սառը խոսակցություններ ընթացան ու հայրս սկսեց մեր հետ կապված թեմաները անընդհատ շեղել, չնայած, որ եկել էին կոնկրետ որոշում կայացնելու: Ասեմ, որ իմ հայրը բավականին կարողության տեր մարդ ա: Իր աշխատանքով հասելա լիքը բանի ու մենք երբեք ոչնչի կարիք չենք ունեցել: Ու էն փաստը, որ իրենց ապագա խնամին կյանքի բերումով հավաքարար ա աշխատում, իրենց դուր չեկավ:
Ճանապարհեցինք իրենց: Ծնողներս նախ ինձ վրա բարկացան, որ նախօրոք իրենց չէի ասել էտ մասին: Հետո ինձ ասեցին, որ ոչ մի նշանդրեք չի լինելու, որովհետև տարբեր մակարդակների տեր մարդիկ ենք ու չենք կարող բարեկամանալ: Ոնց որ սերիալում հայտնված լինեի: Չդիմացա ու ծնողներիս ասեցի, որ իմ որոշումը չի փոխվելու: Ես սիրում եմ ու սիրված եմ, իսկ ընատնիքն էլ ինձ լավ է ընդունում: Ով ասեց, որ հավաքրար աշխատելը պատվաբեր չի, կրթված կին ա, բայց ինչ անի, եթե էտպես ա ստացվել: Դա ինչ քննարկման թեմա ա էն էլ սենց լուրջ: Շատ պարզ ասել եմ, եթե չհամակերպվեն էլ միևնույնն ա ես ամեն գնով ամուսնանալու եմ: Մնացածը իրենք թող որոշեն: Ասեք սխալ բան եմ արել: