Փող էի հավաքել ու շուտվանից էի ուզում շուրթերս մի քիչ մեծացնեմ: Վերջապես փողը կար ու գնացի անեմ էտ պրոցեդուրան: Ինչի դա էլա ա խնամք էլի, բոլորն էլ անում են, ես էլ որոշեցի անեմ: Գնացի մեծացրեցի, սիրունացա ու եկա տուն:
Դե առաջին օրն էր, ավելի արտահայտիչ էր, մի քիչ այտուցված էր և այլն: Բայց դե սկեսուրիս աչքից հո չէի վրիպի: Միանգամից տեսավ ասեց, այ աղջի էտ ինչ ես արել բերանդ, էտ լցրե՞լ ես: Ես էլ ասեցի հա, ծավալը մեծացրել եմ: Ասեց տնաշեն, ինչ էր եղել քո ծավալին, եսիմ ինչքան էլ փող ես տվել հաստատ:
Ես էլ գիտեմ կիսւորիս, մի քանի լավ բան, որ ասում ես մանրամասնում ես, միանգամից այլ բանա ասում: Ասեցի՝ այ մամ ջան, մի քանի օրից շատ սիրունա լինելու, ոչ էլ զգացվելու ա: Համ էլ սենց բավականին երիտասարդ ես թվում: Իրան ասեցի նույնիսկ կնճիռները կարա ուղղի էս ձևով ու երիտասարդանա: Մի քիչ էլ որ լցնի շուրթերը ավելի սիրուն կլինի: մի քանի նկարներ ցույց տվեցի մտավ ուղեղը: Ասեց՝ աղջի վայ թե մյուս ամիս ես էլ գնամ անեմ: Կարևորը ինձնից անցավ, կանի չի անի ինքը գիտի: Բայց թե սկեսրայրս կիմանա չէ ինչա անելու, ոչ էլ կթողի: