Նախկին ամուսնուս մայրն ա մահացել. մենք երեխա էլ ունենք, բայց մեր բաժանումը շատ ցավոտա եղել ու չգիտեմ գնամ ցավակցելու, թե չէ. ինչ խորհուրդ կտաք, որն է ճիշտ

Ամուսնացել էի ու երեխես 1 տարեկան էր, որ ամուսնալուծվեցինք: Շատ դժվարությունների միջով էինք անցնում, բայց ամուսինս իմ կողքին չէր: Սկեսուրս էլ շատ վատ էր հետս վարվում: Երբեք չէր օգնի ու չէր պաշտպանի: Ամուսինս էլ միշտ մորն էր լսում ու տենց քանդվեց մեր ընտանիքը:

Հիմա արդեն երեխես 4 տարեկան ա: Շփվելա ինքը միշտ ամուսնուս ու իրա ընտանիքի հետ: Կապը միշտ եղել ա ու սենց ավելի լավ ա հայրություն անում ամուսինս, քան առաջ: Բայց մեկա իմ մեջ վիրավորնքը դեռ մնումա ու ոչ մեկին էլ չեմ կարողանում ներեմ: Նույնիսկ աշխատում եմ ես անձամբ չառընվեմ հետները:

Վերջերս իմացա, որ նախկին սկեսուրս լավ չի: Իմացա, որ մահացել ա, բայց երկու քարի արանքում եմ: Չգիտեմ գնամ ցավակցելու, արարողություններին մասնակցեմ, թե չէ: Իրոք մի կողմից ասում եմ գնամ, մյուս կողմից ասում եմ ինչի համար: Հա ցավում եմ շատ, ինչքան էլ վատ ենք եղել իրար հետ, չէի ուզի նման բան լիներ, բայց ախր գնամ կեղծավորություն կդիտվի: Չգիտեմ իրոք, որնա ճիշտ, մի խորհուրդ տվեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *