Էն օրը պատահաբար նկատեցի, որ մեր հարևան թոշակառու Նարգիզ տատն աղբամանի մեջից բաներ ա հանում, որ չտեսա ինչ ա հանում, ճնշումս ընկավ․ ինձ կորցրեցի ու սենց բան արեցի

Մեր շենքում մի մեծահասակ տատի ա ապրում։ Էդ տատին մենակ ա ու ոչ մի հարազատ չունի։ Եկրաշարժի ժամանակ նրա ամուսինն ու որդին մահացել են։ Հիմա խեղճ տատիի միակ հույսն իր թոշակն ա, որը կոպեկներ ա։ Հարևաններս ձմեռը խանութ գնալիս մեկ -մեկ հարցնում ենք տատիին, թե ինչ ա պետք խանութից, որ էդ սառույոցի վրայով չգնա խանութ ու պատահաբար սայթաքի ու ընկնի։

Նարգիզ տատը երբեք ոչ մեկից ոչ մի բան խնդրած չկա, որ իրա համար էլ խանութ էինք գնում պարտադիր պետք ա փողը վերցնեինք իրենից, թե չէր ընդունի ոչ մի բան։

Ես շատ դժվարությամբ եմ պատկերացնում, թե էդ կինը ոնց ա  ապրում իրա աղքատիկ թոշակուվ, ոնց ա էդ թոշակով կումունալներ վճարում, դեղեր ու սնունդ առնում, էլ չեմ ասում տունը տաքացնելու մասին։

Էն օրը գործից տուն վերադառնալիս նկատեցի Նարգիզ տատուն աղբանի մոտ։ Հեռվից նկատեցի, որ աղբանից չորացած հացի կտորներ ա հանում ու լցնում իրա տոպրակը։

Էդ տեսարանից սիրտս մղկտաց։ Փաստորեն, խեղճ կինը թաքուն աղբաններն ա քրքրում, որ մի բան գտնի ու իր գոյությունը պահպանի։ Ես գնցացի էդ տեղից , որ ինձ հանկարծ չնկատի։ Ու ամուսնուս հետ խոսեցի, որ մեր ընտանեկան բյուեջից ամիսը մի փոքրիկ գումար հատկացնենք Նրագիզ տատու համար ուտելիքներ գնելուն։ Ամուսինս համաձայնեց։

Հաջոր օրը գնացի տատիկի տուն ու ասեցի, որ սենց բան ենք որոշել։ Էս անգամ խեղճն առանց հակաճառելու համաձյանեց։ Արդեն դանակը ոսկորին էր հասել։ Խի՞ պիտի մեր թոշակառուներն էսքան թշվառ ու անտեր ապրեն մի երկրում, որտեղ իրենց ողջ երիտասարդությունն են ներդրել ու զարգացրել հայրենիքը։

Թողես սաղ օրը իրանց պարգևավճարներ կնշանակեն  ու թանկարժեք վոյաժների կգնանք , իսկ թոշակառուների թոշակը 2000 դրամով կբարձրացնեն։ Դուք մարդ չեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *