Քուրս էրեկ ա կյանքից հեռացել, անմակարդակ հարսս նշանդրեքին ասում ա՝ հելեք պարենք. Կարո՞ղ ա քուրս քո չափ էլ չկար

Քույրս շատ բարի ու հագատար կին էր: Նրա հոգատարությունն էլ չափ ու սահման չուներ: Նա, եթե կարճ ասեմ, ինքն իրեն անտեսում էր ու ամեն բան անում, որ ուրիշների համար լավ լինի:

Բայց կյանքը այլ բան էր նախատեսել սիրելի քրոջս համար: Նա պիտի կյանքից վաղաժամ հեռանար: Ստացվեց այնպես, որ նրա՝ կյանքից հեռանալը համընկավ որդուս նշանդրեքի հետ: Տղաս էլ ասեց՝ ամոթ է, եկեք գնանք, նշանը դնենք, գանք:

Սև սրտով գնացի հարս ուզելու: Որդուս համար ամեն ինչ կանեմ, դա նորմալ է, չեմ նեղվում: Հարսս էլ մեզ տեսնելով էնքան ուրախացավ, մոռացավ անգամ մի հատ ցավակցի:

Հետո էլ բարձր երաժշտություն միացրեց ու բոլորիս կանչեց պարի: Աչքերիցս արցունքները գնում էին: Կյանքում չէի պատկերացնում, որ սենց բան կլինի հետս: Քույրս մի օր էլ չկար, ինչ կյանքից հեռացել էր, ինձ պարի են կանչում ու ստիպում, որ պարեմ:

Ի՞նչ ասեմ, աղջիկ ջան, Աստված քո սրտի չափով քեզ տա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *