SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին: Այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի 33-ամյա բնակչուհու ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր
հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր 9 տարեկան դստերը հրավիրել է իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել: Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ: Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին, ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: