Ամերիկայի հոպարս էր զանգել, մի էնպիսի բան ասեց, հերս երկու օրա սենյակից դուրս չի գալիս․ բա դա ախպոր անելու բան էր

Հոպարս շատ վաղուց բնակություն է հաստատել Ամերիկայում։ Տարիների ընթացքում իրա բոլոր երեխաներին տարավ։ Հենց հերթը հասվա մեզ, արդեն բոլոր ճանապարհները փակվեցին։ Մի օր հերս ասեց կարաս մի բան անես աղջիկս գա էտտեղ, ասեց հիմա էլ ձև չկա։

Դրանից հետո էլ երբեք բան չի ասել պապաս, դե մտածում էր, որ ախպերը չի ուզում, մեզ տանի հակառակ դեպքում հաստատ մի բան կձեռնարկեր։ Երեկ էլի հոպարս էլ զանգել, հորս ասեց բա տներս ծախի փողը ուղարկի գա։ Էտ տանն էլ հիմա քուրսա ապրում։ Հերս էտ որ լսեց հեռախոսը կախեց միանգամից։

Երկու օրա ուշքի չի գալիս։ Ախպերը ինչ տենց միանգամից չարացավ ինքն էլ չի հասկանում։ Առաջ գոնե տենց բաներ չէր ասում։ Հիմա էնպիսի տպավորություն ա, որ հոպարս միայն մեր վատնա ուզում։ Վստահ եմ իրանք էտ տան փողին կանգնած չեն էլի, պարզապես ինադա ընկել ու ուզումա տենց հորիցս վերժ լուծած լինի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *