ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:
«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով»,-նշվում է հաղորդգարության մեջ