Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: