Ես գյուղում եմ ծնվել ու մեծացել։ Իմ ծնողները հասարակ մշակներ են, սփական քրտինքով են մեր օրվա հացը վաստակել։ Մանկությունիցս հիշում եմ, թե ոնց էի վազվզում հորս ու մորս կողքը, երբ նրանք հող էին մշակում ու բերք հավաքում։
Ես դարձա պատանի ու ընդունվեցի քաղաքի ամենալավ համալսարաններից մեկը։ Լավ սովորեցի, ավարտեցի ու դարձա շատ լավ վարձատրվող մասնագետ։ Հիմա ես ապրում եմ քաղաքում, բայց հաճախ եմ գյուղ գնում ու կարոտս առնում։
Էն շենքում, որտեղ հիմա ապրում եմ մի մեծահարուստ ընտանիք է ապրում։ Նրանք մի սանձարձակ տղա ունեն, ով գիտի, թե փողով ամեն ինչ ու ամենքին կկարողանա գնել։ Մի օր մոտեցավ ինձ ու լկտի ձևով ասաց․ «Չե՞ս ուզի իմ նման հարուստ մարդ ունենաս, քեզ թագուհու պես պահի»։ Ես էլ ոտից գլուխ չափեցի նրան ու պատասխանեցի․ «Լավ է միայնակ մեռնեմ, քան թե փողիդ խաթր քո հետ նույն տանիքը կիսեմ»։
Զարմացավ պատասխանիցս, ցանկացավ շարունակել խոսակցությունը, իսկ ես թողեցի ու հեռացա։