Թուրքիան շարունակում է Ադրբեջանին լիարժեք աջակցություն ցուցաբերել ռազմատեխնիկական, ուսումնա-մատակարարման ոլորտներում։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ռուսաստանի հետ մեր համատեղ կենտրոնը գործում է (Ակնայում- խմբ.), մենք մեր գործունեությունը գիշեր-ցերեկ իրականացնում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ լիովին համաձայնեցված։ Իսկ Շուշիի հռչակագիրը դարձել է մեր հարաբերությունների կարեւորագույն քայլերից մեկը, այն պարունակում է մեր ընդհանուր նպատակներն ու մտադրությունները։ Հայաստանը պետք է հասկանա, թե որքան կարևոր է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեկնած խաղաղության ձեռքը»,- ասել է Աքարը։
Նա նաև Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ և հայտարարել, թե իբր Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և կայուն խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։