Օգոստոսի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ԱԻՆ]
Ըստ ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի՝ որոնողափրկարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև շենքի ներսում՝ քաղաքացուն գտնելու համար․ «Հիմա աշխատանքները իրականացվում են ՝շենքի դրսում, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, ինքը պետք է դրսում լինի, բայց եթե չհաջողվի գտնել, նաև շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որը իրենից բավական մեծ վտանգ է ներկայացնում, բայց մենք պետք է գնանք»։