Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:

Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նոյեմբերի 9-ին, ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի:

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ մահացած են հայտնաբերվել 31-ամյա Զ․ Մ-ն և նրա երկու երեխաները՝ 12-ամյա դուստրն ու 8-ամյա տղան։ Ըստ համայնքի ղեկավարի, սովորական ընտանիք էր, ոչ մի բանով աչքի չընկնող:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:

«Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի վրա էլ՝ նույն հատկանիշները: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով, վերջինը՝ երկու երեխաների մասով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշել է դատախազը հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:

Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում, ու ըստ նախնական տվյալների, այնտեղի աշխատակիցներն անհանգստանալով, որ կինն աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել պատճառը։ Երբ տեսել են, որ դուռը չեն բացել, ահազանգել են 911:

Գյուղից MediaHub.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաների երակներն են կտրել, դանակը խրել են երեխաներից մեկի սրտի մեջ, խոսակցություն կա, որ կինը գլխատված է եղել։

Ընտանիքի ամուսինը՝ Սևակը, ՌԴ-ում է, ընտանիքը մենակ է եղել։

«Դուռ, պատուհան չեն կոտրել, ըստ էության, դուռը բացել են, հանցագործը նորմալ մտել է։ Ոչ մեկին չեն կասկածում, դիակները դեռ դուրս չեն բերվել տնից», — ասաց նա։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*