Ամուսնությունից հետո ապրում եմ սկեսուրիս հետ նույն հարկի տակ: Հենց սկզբից էլ համ մարդս, համ էլ սկեսուրս հիվանդագին ուզել են տղա էրեխա ունենան, բայց երեք անգամ էլ պարզել ենք, որ էրեխու սեռն աղջիկ ա ու տենայիք, թե ամեն անգամ ինչ տրագեդիա էր մեր մոտ էտ լուրն իմանալուց հետո:
Ինձ անընդհատ ճնշում էին էս թեմայում ու ասում, որ անպայման տղա էրեխա պետք ա ունենամ, առանց հասկանալու, որ դա ուղղակի ինձնից կախված չի:
Հիմա չորրորդ անգամ եմ հղի ու էրեկ վախենալով գնացի սեռը իմանալու: Պարզվեց, որ էլի աղջիկ ա: Մի պատմություն սկսվեց հենց հիվանդանոցից, էկանք տուն էլ սկեսուրս ու մարդս կռիվ արեցին:
Ինձ ասում են՝ հելի, գնա հերանցդ տուն, չենք ուզում էրեսդ տենանք, չգիտեմ ինչ անեմ: Անելանելի վիճակում եմ: Գնամ հերանցս տուն, ի՞նչ անեմ, կամ ես ինչ մեղավոր եմ, որ աղջիկ ա: Էրեխեն մնում ա էրեխա:
Մի խորհուրդ տվեք, ասեք, ի՞նչ անեմ, էլ տեղս չեմ գտնում