ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության: Մատուցվող
ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ: Խորհրդակցություն եմ անցակցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:
Կա մի հստակ բանաձեւ. իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը:
Մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից
, իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանության»: