Ամուսնացած օրվանից ապրում եմ սեկսուրենցս հետ մի հարկի տակ: Սկեսուրս ոսկի կնիկ ա ու ինձ միշտ ամեն հարցում օգնել ու ձեռք ա մեկնել:
Մեծ տղերք ունեմ արդեն, մեկը 17, մյուսն էլ 20 տարեկան ու էրկուս ուշքն էլ գնում ա իրանց տատիի համար: ԳԻտեի, որ շատ են սիրում, բայց որ էս աստիճանի, չէի պատկերացնում:
Խանութ էի գնացել էրեկ, պատահաբար ներս մտա, տենամ էրկու տղերքս տատիին տենց աթոռի վրա բարձրացրել են նստած ու տանում են սենյակ: Ասում եմ՝ ի՞նչ եք անում, ասեցին՝ տատիի ոտը ցավում էր, մենք էլ սենց ենք տանում իրան սենյակ, որ ոտը գետնին չդնի: