Մարդուս մոտ ընկերներն էին հավաքվել մեր տանը, դե ես էլ հաց էի դրել, նստած ուտում-խմում էին իրանց համար: Ամեն բան շատ լավ էր անցնում, դե ես էլ խոհանոցում էի, գործերս էի անում:
Էտ ժամանակ մարդուս ընկերներից մեկը էկավ, մտավ խոհանոց, հետևից էլ դուռը փակեց: Սկզբում չէի հասկանում թե ինչ ա կատարվում, հետո նայեց աչքերիս ու ասեց, որ սիրահարվել ա ինձ: Վայ խառնվեցի իրար միանգամից: Ասեցի՝ չես ամաչում դու համ իմ մարդուց, ով քո մոտ ընկերն ա, համ էլ կնոջիցդ, ում հետ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Ասեց, որ չի կարում իրա զգացմունքները էլ զսպի ու որոշել ա ինձ էտ մասին ասի: Ես էլ ասեցի, որ մոռանա, որ մեր մեջ կարա ինչ որ բան լինի ու դուրս հանեցի խոհանոցից, քանի մարդս չէր էկել:
Հիմա նենց վատ եմ, չգիտեմ ինչ անեմ: Մարդուս որ ասեմ, կսպանի իրան, սնենց էլ ոնց որ ես ինքս ինձ մեղավո զգամ: Ի՞նչ անեմ: