Էրեկ մենակ իմանաք էս սրբապիղծը իրան ինչ էլ թույլ տալիս, թքեմ սրա նմանի երեսին. խեղճ աղջիկը չգիտեր ինչ աներ

Էրեկ գործից հոգնած դուրս եմ եկել, աղմուկ եմ լսում: Սկզբից ուշադրություն չեմ դարձնում, դե շուշուտա լինում, շենքի տղաները կոնֆլիկտ են ունենում, վիճում են: Մի անգամ նույնիսկ եղելա, որ իրար դաժան ձևով ծեծել են, լավա մեծերը խառնվել են, թե չէ վերջը չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ: Մի խոսքով ինչպես միշտ ուշադրություն չեմ դարձնում, դե ես աղջիկ, հո չեմ խառնվելու տղաների կռվին, արդեն գլուխս կախ ուզում եմ անցնել, մեկ էլ աղջկա գոռոց եմ լսում: Դու մի ասա մի լակոտ էր մի աղջկա ձեռից բռնած քաշքշում ու ոչ ոք չէր օգնում էդ աղջկան, չեն էլ ամաչում, անտարբեր անցնում են: Անտարբեր անցնողները ու չօգնողները ավելի ստոր են, քան էդ լակոտը, չնայած իրա արարքն էլ չի եսիմ ինչ:

Ու ինքը տղայա կոչվում, թքեմ ես դրա ու դրա նմանների երեսին: Մոտենում եմ, որ էդ աղջկան օգնեմ, էդ տղային հրում եմ, աղջկա ձեռքից էլ բռնում, որ տանեմ հետս, էդ տղեն նորիցա մոտենում, դե ես էլ համարձակությունից չեմ բողոքում, դրա նմանները ցավոք շատ կան, մի լավ տեղն եմ դնում, վախեցնում, հա, մի զարմացեք, տղեն ինչքան ստորա, էնքան ավելի վախկոտ: Աղջկան վերցնում եմ, գնում, հետը խոսում եմ, ի՞նչ պարզվի: Էդ աղջիկը ոչ էլ ճանաչում էր էդ լակոտին: Հավանել էր էդ աղջկան, մոտեցել լպիրշ ձևով խոսել, թե բա մի տեղ գնանք քուրս, բան, էդ աղջիկն էլ մերժելա, էդ լակոտն էլ տեսավ, որ հույս չկա, սկսելա քաշքշել աղջկա ձեռից, որ ստիպողաբար հետը տանի:

Ավելի վատը էնա, որ կողքից ոչ մեկը չփորձեց օգնել, անտարբեր անցնում էին: Մի հատ մտածեք դուք փողոցում մենակ լինեք ու օգնության կարիք ունենաք, ի՞նչ կզգաք, եթե բոլորը անտարբեր անցնի ու չփորձեն օգնել: Չգիտեմ էս ինչ վիճակա:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*