Ամուսնացել ենք, առանձին ենք ապրում: Երեխան էլ դեռ շատ փոքր ա: Հիմա պատահում ա, որ երեխու հետ շատ բան չեմ հասցնում անեմ: Օր կա ուտելու բան չեմ հասցնում սարքեմ: Պատվիրում եմ տնական համով բաներ, որ շատ թանկ չնստի վրաս, բայց ամուսնուս չեմ ասում էտ մասին, որ ինձնից չհիասթափվի: Էն օրը աղցան էի պատվիրել ու խինկալի:
Ամուսինս տուփերն ու չեկերը տեսել էր, մոռացել էի խոհանոցում: Որ հասկացա ամեն բան գիտի, նենց վատ էի զգում ինձ: Բայց ես էի երևի անիմաստ ծանր տանում: Եկավ սկսեց ծիծաղել ու ասել, էս ինչա, բացատրեցի ամեն բան, ասեց գիժ ես, ոնց հասցնում ես տենց արա, թաքուն պահելս որն ա, ես հո գելուգազան չեմ: Փաթաթվեց ինձ, ու ասեց դե դիր հաց ուտեմ սոված եմ: Նենց ուրախացա, որ ինձ հասկացավ: