Դերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ նա հրապարակումներ է անում՝ցույց տալով օրինակ իր հանգիստը, առօրյան կամ աշխատանքը։ Այս անգամ Լիկան իրեն տգեղ է պահել։ Նա ոտքը պահում է դեպի իրենց սերիալի նկարահանման աշխատակիցներից մեկը՝ասելով որ հարդարիչը պահի իր ոտքի վրա։
Չգիտենք,թե Լիկան արդյեք պատկերացնում է, թե կողքից ինչպիսի տպավորություն է, թե ոչ, այնուամենայնիվ, մենք մեր պարտքն ենք համարում հուշել նրան, որ ինքն իրեն շատ տգեղ է պահել։
Հավելենք, որ վերջին շրջանում հաճախ կարելի է համացանցում հանդիպել դերասանուհի Լիա Զախարյանի հարցազրույցներին, որոնցում նա խոսում է իր ծանր մանկության ու դժվար օրերի մասին: Լիայի հայրը նրանց լքել էր, եր նա դեռ փոքր էր, իսկ զինվորական մայրն աշխատանքի պատճառով չէր հասցնում դստերը բավական ժամանակ տրամադրել: Լիային, կարելի է ասել՝ մեծացրել է տատիկը:
Դերասանուհին երբևէ չի խուսափել այս թեմայի մասին խոսելուց, ավելին՝ երբեմն այնքան է անկեղծանում, որ եթերում չի կարողանում զսպել իր արցունքները: Սակայն այս թեման դերսանուհին այնքան է արծարծում, որ տպավորություն է, որ այն դարձել է պարզապես PR միջոց: Սակայն Starnews-ի աչքով է ընկել դեռևս նախորդ տարի Լիայի տված հարցազրույցներից մեկը, որում դերասանուհուն բացահայտում ենք բոլորովին այլ տեսանկյունից:
Պարզվում է, որ Լիան իր վատ սովորություններից մեկը համարում է այն, որ սիրում է աղջիկներին «կպցնել»: «Ես սիրում եմ գայթակղել մարդկանց, տղաներին այսպես թե այնպես կպցնում եմ, չեմ ասում՝ ընկերություն անեմ, սիրում եմ ինձ այնպես դրսևորել, որ նրա աչքին ու ականջին հաճելի լինեմ: Հիմա դա նաև օգտագործում եմ աղջիկների վրա: Ես ունեմ գայթակղելու սովորություն, ու դա սեռ չի ճանաչում: Այդտեղ որևէ հետին միտք չկա, միայն շփում »,-հաղորդման ընթացքում ասում է Լիան՝ պատմելով նաև դեպք, թե ինչպես է լողվազանում ծանոթացել մի աղջկա հետ և երեկոյան նրա հետ պայմանավորվել հանդիպել:
Վերջում Լիան հաղորդավարին ծիծաղելով խնդրում է նաև մոնտաժել այդ հատվածը: