Գժի նման սիրահարվել էի պապայիս ընկերջը, ով չնայած իր տարիքին նույնպես ամուսնացած չէր: Դե երևի պատկերացնում եք, թե ինչքան փորձությունների ու դժվարությունների միջով ենք անցել, որ իրար հետ լինենք:
Մեր կապին դեմ էին բոլորը, սկսած ծնողներիցս, մինչև իր ընտանիքի անդամները, բայց մենք չլսեցինք ոչ մեկին, որովհետև ինքն իմ տղամարդու իդելան էր ու ես բացի իրենց ուրիշ ոչ մեկին չէի պատկերացնում կողքիս:
Մի խոսքով վերջապես ամուսնացանք, բայց հարսանիքի հենց հաջորդ օրը հասկացա, որ տարիքն իրանն ասում ա ու հնարավոր ա, որ ես գործել եմ կյանքիս ամենամեծ սխալներից մեկը՝ տրվել զգացմունքներին:
Բանն այն էր, որ մինչև հարսանիքը չէինք պլանավորել, թե որտեղ ենք մեկնելու հանգստի: Հաջորդ օրը երբ խոսում էինք, ասեցի՝ արի գնանք ակտիվ, աշխույժ տեղ, լավ ժամանակ անցկացնենք, իսկ ինքը կողմ չէր նման բաների: Ասում ա սպանես, տենց տեղեր չեմ գա, գնանք նենց տեղ որ մարդ չկա, շուխուռ չկա, ես մենակ հանգիստ եմ ուզում, որ ուտենք ու նստենք:
Ճիշտն ասած ես իմ կյանքը տենց մենակ ուտելով ու նստելով չեմ պատկերացնում, որովհետև 23 տարեկան եմ, իսկ ինքը՝ 47:
Հիմա էտ օրվանից լուրջ մտածմունքների մեջ եմ ընգել, չգիտեմ, արդյո՞ք ճիշտ էր էս ամեն ինչը, թե չէ:http://wompos.ru/gji-nman-siraharvel-ei-papayis-ynkerojn-u-saxin-dem-gnalov-amusnacanq/?fbclid=IwAR3Q7E45oJh_AEQVHBPYWFSz9g2PZ_N0ZO3YdR4DAX_327LxYD19zAdYZow