Հարսս շատ կոշտ ու կոպիտ բնավորություն ունի: Շատ չոր աղջիկ ա եղել հենց ամենասկզբից: Երեխեքի ծնվելուց հետո ավելի վատ գծեր ա ձեռք բերել: Համբերություն չունի, խոսալու ձև չգիտի, էդ երեխեքրի հետ չի կարում լեզու գտնի: Մի բան որ իրա ասածով չեն անում, հասնում ու տալիս ա դռբի տակ: Ծեծելուց էլ հո չի ծեծում, մարդու սիրտ ա մղկտում:
Հազար անգամ ասել եմ երեխեքի հետ տենց մի վարվի, վաղը մեծանալու են քեզ նույն ձևով պատասխանեն, բանի տեղ չի դրել: Դաժե վիճել եմ հետը, հնար չկար, մեկա ինքն իրա արածն անում էր: Էն օրը էլի հասավ ու երեխեքին տվեց դռբի տակ: Ես էլ հեռախոսս վեկալեցի ու ամեն ինչ նկարեցի: Համ վիդեոներ աեցի համ էլ ֆոտոներ, որտեղ շատ լավ երևում ա, թե ոնց ա հարձակվել երեխեքի վրա:
Էդ ամեն ինչը որ վերջացավ, հեռախոսս բացեցի ու սաղ իրան ցույց տվեցի ու ասեցի.
— Գայան, քո վայերնի ու անմարդկային պահվածքը նկարել եմ, ու ուղարկել եմ քրոջս էլ, ընկերուհուս էլ, որ եթե հանկարծ իմ մոտից ջնջես, իրանց մոտ պահպանված լինի: Բախտդ փորձի մի անգամ էլ երեխեքի վրա ձեռք բարձրացնես ու սենց վայրենու նման ծեծես, ոնց էս վիդեոյի մեջ ես անում, տալու եմ դատարան, երեխեքին ձեռիցդ վերցնեմ, մայրական իրավունքից էլ զրկեմ: Ու ես կատակ չեմ անում, դու հլը բախտդ փորձի, կտենաս ես քո հետ ինչ կանեմ: Սաղ կյանքդ երեխեքիդ երեսն էլ չես տենա:http://wompos.ru/harss-torneris/?fbclid=IwAR32xOs94dcAJuegP_puctQBN_czNXEz0OBxKInWMSai-UU3IL3WZXC8LxQ