Գնացել էի Ռուսաստան աշխատելու, էն էլ մի քանի օր առաջ մերս զանգեց ու կնգանիցս նենց բաներ պատմեց, որ սաղ թողել ու թռել եմ միանգամից Հայաստան

Ստեղ համարյա չեմ կարում գործ ճարեմ, ընտանիքիս պահեմ, դրա համար էլ ստիպված գնում եմ Ռուսաստան, ընդեղ եմ աշխատում, որ կարանամ նորմալ փող ուղարկեմ, ընտանիքս էլ ոչ մի բանի կարիք չունենա:

Ահավոր դժվար ա համ իմ, համ էլ կնգաս համար, որ սենց իրարից հեռու ենք, բայց դե հիմա ինչ անենք, էտ ա:

Մի քանի օր առաջ գործի էի, մեկ էլ մերս զանգեց ասեց, որ կնիկս վատացել ա, տարել են հիվանդանոց ու հիմա լուրջ հետազտույթուններ, զննումներ ա անցնում, որ հասկանան ինչն ա պատճառը:

Էն որ էլ աչքիս ոչ մի բան չէր գալիս, ոչ գործ, ոչ էլ փող: Թողել եմ սաղ, տոմս եմ առել տեղում ու թռել եմ Հայաստան:

Հիմա զննումներն ու հետազոտությունները շարունակվում ա, մինչև տենանք ինչն ա խնդիրը, որ տենց վատանում ա: Կարևորը կողքն եմ ու ինքն էլ ա իրան դրանից լավ զգում:

Տա Աստված ամեն բան լավ լինի:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*