ԻՆՉՈՒ՞ է հենց ա՛յս պատգամավորին ԿՈՆՉԻՏԱ ԱՆՎԱՆԵԼ․ ի՞նչ նկատի ուներ Ս․ Օհանյանի կինը

Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը անդրադարձել է երկու իշխանական պատգամավորի, որոնցից մեկը, ըստ Ռուզաննա Խաչատրյանի, իրենց դեմ հետապնդում է սկսել, նրան անվանելով «ծեր Կոնչիտա», իսկ մյուս պատգամավորին «քոռ խոզ»։

«Կիրակնօրյա լուրեր… Հարգելի հայրենակիցներ Դուք ինձ գրում եք, որ պետք է պարզել մեր դեմ իրականացվող տեղեկատվական պարսավիչ շոուների պատվիրատուին և «ոչնչացնել»։ Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի կիրակնօրյա նորությունը։

Ասում են, հերարձակ և գանգրահեր դատախազի բոցաշունչ ելույթը հրահանգավորել է ազգային ժողովից մեկը, ով անվերջ խոսում է իմ զգեստներից, կոշիկներից, իսկ վերջերս էլ մորուք է թողել` իբրև առնականության նշան, բայց դարձել ալեհեր Կոնչիտա Վուրստը։

Կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կոնչիտան քոռ խոզի հետ մեկնել է արտերկիր շրջագայության։ ՀԳ Ծերուկ կոնչիտան «կոնչեննի» Տմարդ է. դրա ինչը «ոչնչացնենք»,- գրել է նա։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*