Ինձ էլ թվում էր, թե 21 տարի երջանիկ ապրում եմ, էն էլ պարզվում ա ամուսինս էսքան ժամանակ ինձնից նենց բան ա թաքցրել, որ ինչ իմացել եմ, տեղս չեմ գտնում. ես հիմա ի՞նչ անեմ

21 տարվա երջանիկ ու անհոգ կյանք: Միասին բազմաթիվ դժվարություններ ու տհաճ իրավիճակներ ենք հաղթահարել, ունեցել ենք անսահման բաժանվելու պատճառներ, բայց երբեք մեկս մյուսի ձեռքը բաց չենք թողել:

Մեր սերը միշտ էնքան ամուր ա էղել, որ բոլոր հարազատ-ծանոթ-բարեկամ բարի նախանձով են նախանձել մեզ:

Մեր երեխեքը ևս երևի ամենաերջանիկ ու ներդաշնակ ընտանիքում են մեծացել: ես չգիտեմ իրանք ոնց կպատասխանեն էս հարցին, բայց ես ու ամուսինս ամեն ինչ արել ենք իրանց երջանիկ մանկությունն ու պատանեկությունը ապահովելու համար:

Մի խոսքով, էսքան անհոգ տարիների մեջ, երբ քեզ թվում է, թե անհնար է ձեզ որևէ բան բաժանի, ես նենց բան եմ իմանում, որ ուղղակի տեղս չեմ գտնում:

Էն օրը պատահաբար ամուսնուս հեռախոսազրույցն է լսում ինչ-որ բժշկի հետ, որից հետո իրան էնքան եմ հարցաքննում, որ ստիպված ասում է, որ իր մնոտ ուռուցք են հայտնաբերել: Ու պատկերացնու՞մ եք սա արդեն համարյա 5 տարի: Ինքը սկզբում ականջի հետև ա քցել, բայց երբ որ արդեն ինքնազգացողությունը իրոք վատացել ա, սկսել ա գնալ բժշկի մոտ:

Ես ինձ չեմ կարող ներել, որ նոր եմ իմանում էս ամենի մասին: Չնայած ինքը հատոկ չի ասել, որովհետև գիտեր, թե իմ մոտ ինչ պանիկա կսկսվեր: Ու բացի էդ, չի ուզեցել, որես անհանգստանամ ու սկսեմ վախով ապրել:

Իսկ հիմա ինձ մոտ արդեն էդ բոլոր սիմպտոմները կան ու ես ահավոր վախենում եմ ամեն հաջորդ վայրկյանի համար: Չգիտեմ ինչ անեմ, խորհուրդ տվեք ոնց հաղթահարեմ էս սարսափելի վիճակը: Անզորությունից էստեղ եմ գրում…http://wompos.ru/indz-el-tvum-er-te-21-tari-erjanik-aprum-em-en-el/?fbclid=IwAR25fD9WqmH-HA_ozFLu7nqIoGTatFIi3BR_IKkSoyRkkx4ug2Y3GQSuSVE

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *