Ախպերս նոր ա ամուսնացել, իրա ընկերուհին էր 3 տարի շարունակ։ Շատ սիրելով ամուսնացան, լավ մեծ ու ճոխ հարսանիք արեցինք։ Ես ճիշտա մեծ եմ բայց ամուսնացած չեմ։ Ինձ պետք չի տենց ծանր բեռի տակ ընկնեմ, համ էլ ինձ արժանի մարդ չկա էս աշխարհում։
Նենց որ ես էլ եմ իրանց հետ ապրում, պապաս խոպանա, ու մամաս ա։ Ախպորս ու հարսիս սենյակը իմ սենյակի կողքն ա։ Պատը քիփ կպած ա ու լավ բարակ ա, ամեն ինչ լսվում ա։ Ամեն փոքր շարժումը իմ սենյակից լսվում ա դե երևի իմն էլ իրանց մոտա լսվում, բայց ես իրանց նման աննորմալ չեմ։
Ուրեմն սրանք ինչ ամուսնացել, ամեն գիշեր քնելուց առաջ սկսում են բարձր ծիծաղալ։ Ես սկզբում մտածում էի ինչ են անում տենաս, դժվար էդքան խնդալու բան լինի։ Էն էլ մի օր որոշեցի մի քիչ ավելի ուշադիր լսեմ։ Մեկ էլ ինչ լսեմ խողովուրդ ջան։ Չգիտեի խնդայի թե լացեի։
Մարդ ու կնիկ պառկում մուլծիկ են նայում, խնդալու եսիմինչեր ապուշություն։ Ասենք եքա ամուսնացած իբր հասուն մարդիկ են, ինչերի վրա են ուրախանում։ Փոխանակ իրանց ապագայի, աշխատանքի մասին մտածեն, իբր ինչ են անում։ Ոչ էնա խնդամ, ոչ էնա լացեմ։ Դաժը իրանց ամաչում եմ ասեմ, մամայիս պատմեցի մի լավ խնդացինք վրեքը։ Լրիվ մանկապարտեզ ա։