Ռուսաստանի հայկական գաղութների զարգացումը և նրանց կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում վերաբերում է XVIII և հետագա դարերին։ Սակայն հայ և ռուս ժողովուրդների պատմական առնչությունները սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանից և
սերտորեն կապված են ռուս–բյուգանդական փոխհարաբերություններին։ Բյուզանդիայում հայկական տարրը կարևոր դեր է խաղացել, հրքանով որ հայկական հսկայական տամտնում էին նրա կազմի մեջ, իսկ կայսրության տարածքի բաժանման բանակաթեմային համակարգը նպաստում էր, որպեսզի հայ ֆեոդալական դասը որոշսկի ձայն ունենար քաղ․ կյանքում։ Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումից հետո պատկառելի թվով հայեր բնակություն են հաստատել Կիևում։ Ամրապնդվել են նաև առևտրային կապերը։