Ես ու նշանածս արդեն մի քանի ամիս է նշանված ենք: Սկզբում ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց հետո հասկացա, որ չեմ պատկերացնում իմ կյանքն արդեն նրա հետ: Իսկ պատճառը նրա պահվածքն ու վերաբերմունք է իմ ու ընտանիքիս հասցեին: Սկզբում նա շատ հարգալից էր վերաբերվում ինձ ու ծնողներիս, սակայն նշանվելուց հետո ամեն ինչ փոխվեց:
Նա սկսեց իրեն թույլ տալ այնպիսի բաներ, որոնք ինձ համար անընդունելի են: Բարեկամներով հավաքված էինք, ասում խոսում ուրախանում էինք, երբ ինքը խմած վիճակում սկսեց ծաղրել ծնողներիս, ու ասել, որ հայրս պադկաբլուչնիկ ա, ու մեր տանը միայն մայրս ա որոշումներ կայացնում: Դրանից հետո փորձեցի իրեն կարգի հրավիրել, սակայն ապարդյուն: Նա խմած վիճակում ավելի ոգևորվեց ու սկսեց ասել, որ հորս վրա տղամարդու շնորհք չկա ու որ ինքը չի հարգում հորս:
Մի կերպ դուրս հանեցի մեր տնից, նստեցինք մեքենայի մեջ ու սկսեցինք վիճել: Նշանածս վեճի ընթացքում սկսեց հայհոյել ինձ ու ծնողներիս, իրեն ահավոր բաներ թույլ տվեց: Մի խոսքով, ես իրեն րբեք այդ վիճակում չիէ տեսել: Հիմա, երբ խմածությունն անցել է ու հասկացել է ինչ է արել, զանգել ու ներողություն է խնդրում ինձնից, բայց ես չեմ պատրաստվում իրեն ներել, որովհետև ինքը խմած ժամանակ ասել է այն, ինչ իրականում մտածում է իմ ու իմ ընտանիքի մասին: Եթե նա իրեն մեկ անգամ այսպես պահեց, հա էլ կանի նույն բանը: Որոշել եմ նշանս հետ տալ, ինչքան էլ որ ծնողներս դեմ լինեն: Նման մարդու հետ ապրել չեմ կարող:http://wompos.ru/nshans-het-tal/?fbclid=IwAR02APGvtGTWbMTgg9R1kTznskSygfhA7sMPr2G9r5UqvGyhioteDbUxZzM