Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել է մեղադրյալներից մեկի հորաքույրը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ նա մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վրույր Բարսեղյանի հորաքույրը եւս մասնակցություն է ունեցել այդ սպանությանը` թաքցնելով հանցագործության հետքերը։