A1News.am-Կոստա Ռիկայում կոկորդիլոսը հոշոտել է ութամյա երեխային ծնողների աչքի առաջ, գրում է New York Post-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ,
երբ դպրոցականը խաղում էր իր տան մոտ գտնվող գետում։Հաղորդվում է, որ մահացածի անունը Խուլիո Ֆերնանդես էր։ Երեխայի վրա կոկորդիլոսը հարձակվել է գետում խաղալիս: Դպրոցականի ծնողները վազելով եկել են ճիչերի վրա, սակայն
ոչ մի կերպ չեն կարողացել օգնել՝ սողունը տուժածին քարշ էր տվել ջրի տակ։«Կնոջս համար ամեն
ադժվարը տեսնելն էր, թե ինչպես է կոկորդիլոսը լողում որդու դիակի հետ»,- պատմել է երեխայի հայրը։Մեկ ամիս անց դեպքի վայրում որսորդը կրակել է կոկորդիլոսի
վրա։ Երբ տեղացիները բացել են գիշատչի փորը, ներսում հայտնաբերել են մազերի թելեր և ոսկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Խուլիոյին։
Այժմ հանգուցյալի ծնողները մտադիր են իրենց չորս երեխաների հետ տուն վերադառնալ Նիկարագուա՝ պաշտպանելու նրանց կոկորդիլոսներից, որոնք Կոստա Ռիկայում գտնվում են պաշտպանության տակ։