Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983): Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից:
Օդանավը եղել է երկտեղանոց, այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է:
Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
Տեսանյութը ստորև