Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝
Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր՝
Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել`
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ՝
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին՝
Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը`
Հետևողական կառուցման մեջ է մտնում նաև հայտարարության 9-րդ կետը, որը չպետք է թույլ տալ, համենայն դեպս առնվազն այն տեսանկյունից ինչ պնդում էր Ադրբեջանը․․
Խոսքը Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին է, որտեղ ՌԴ-ն Ադրբեջանի հետ համակարծիք է, սակայն, միջանցք տալը կլինի Հայաստանի կործանման վերջին շտրիխը․․
Բացի այդ չպետք է մոռանալ ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա ծաղրական ու խայտառակ հայտարարությունը՝ «Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում»․․
Ինչ է նշանակում՝ տրամադրված ենք բառը․ Ռուսաստանը պարտավոր է՝ իր իսկ ստանձնած պարտավորության շրջանակում պաշտպանել ՀՀ-ի անվտանգությունը․․
Երկու օրից տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, իսկ այսօրվա Պուտինի զանգը ճակատագրական նշանակություն ուներ, թե ինչ ուլտիմատումներ է դրել ՌԴ ղեկավարը Հայաստանի առջև․․
Պուտինի զանգը պատահական չէր՝ և խիստ կարևոր ու կենսական հանդիպումից առաջ, ՌԴ ղեկավարը զանգել ու, թերևս փորձել է ճնշումներ գործադրել Հայաստանի վ