32 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, որի շնորհիվ էլ կարողացել եմ աշխատանք գտել ու ճիշտա աշխատավարձր աստղաբաշխական չի, բայց կարողանում եմ ինքս իմ կարիքները հոգամ ու ընտանիքիցս ոչինչ չեմ ուզում:
Ամուսնացած չեմ դեռ, բայց նենց բան եղավ հետս ամբողջ կյանքս փոխեց ու ամուսնանալու մասին երազանքներս ուղակի վերացան: Ամենամոտ ընկերուհիս, ում հետ միասին ենք մեծացել, դպրոց ու համալսարան գնացել վերերս էր ամուսնացել ու 5 ամսական հղի է: Ամուսնու հետ առանձին են ապրում ու հաճախ եմ աշխատանքից հետո իրենց տուն գնում, միասին սրճում ենք զրուցում նոր տուն եմ գալիս:
Այս չարաբաստիկ պատերազմը երբ սկսվեց, ընկերուհուս հորաքրոջ տղան ծառայում էր: Մեր համեմատ այնքան փոքր էր թվում, իմ հիշողություններում ինթը միշտ այն փոքր ու կլոր դեմքով համով երեխանա ում սիրելու համար դպրոցական տարիներին միասին գնում էինք ընկերուհուս հորաքրոջ տուն: Վերջին անգամ հենց ընկերուհուս հարսանիքին էինք հանդիպել, այդ փոքր տղան արդեն հասուն տղա էր ու պատրաստվում էր բանակ գնալ:
Պատերազմի օրերն էին երբ ընկերուհուս տանն էին, հանկարծ հեռախոսին նամակ եկավ, եղբոր հեռախոսից էր, ոգևորված բացեց մտածելով որ եղբայրն է նամակ ուղարկել, բայց ամեն ինչ ավելի սարսափելի էր: Եղբոր հեռախոսն ադրբեջանցիների ձեռքն էր ընկել ու մարտի դաշտից սարսափելի կադրեր էին ուղարկել: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, ոնց կարա սենց բան լինի, ախր մեր կյանքում կարծես բան չի փոխվել, ես ինչ դժոխքա մեր կողքին որ այսքան ժամանակ չեմ նկատել: