Արդեն երկար տարիներ ա, ինչ աշխատում եմ հիվանդանոցում որպես գինեկելոգ ու իմ պրակտիկայում ինչ ասես, որ չեմ տեսնում, բայց էն, ինչ որ կատարվեց էրեկ, ուղղակի խայտառակություն էր: Մի կին իրա ապագա հարսին բերել էր մոտս, որ հաստատ համոզվեր՝ ապագա հարսը աղջիկ ա՞, թե չէ: Մի կերպ զսպեցի զայրույթս, բայց դե ասեցի, որ կնայեմ:
Ասեցի, որ դրսում սպասի, միչև կհետազոտեմ, բայց գիտե՞ք ինչ ասեց, որ ինքը ներս ա մտնելու ու ներկայա լինելու էտ գործընթացին, որ իրան հանկարծ ոչ մեկ ոչ մի բան չխաբի, կամ մենք ներսում ինչ որ բաներ չպայմանավորվենք:
Երևի կարիքը չկար ասելու, թե ես ինչքան բարկացած էի ու հունից դուրս էկած: Էտ խեղճ աղջիկն էլ գլուխը կախել, կանգնել էր, ոչ ինչ որ բան խոսում էր, ոչ էլ: Մենակ անում էր էն, ինչ սկեսուրն էր ասում:
Զարմանում եմ, որ մինչև հիմա կան սենց ընտանիքներ ու սենց մտածելակերպ: Սա խայտառակություն ա: