Social-Life-Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առկախված, ասել է թե՝ ապագային թողնելու առաջարկ դեռևս տասը տարի առաջ է արել․․ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 1-ին, բավական ծավալուն (մոտ երկու ժամ տևած) մամուլի
ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ավելացրել՝ կարգավիճակի հարցը հայկական կողմը փակել է վերջերս՝
հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ․․ Լավրովը, նկատենք, հիշեցնելով մոտ տասը տարի առաջ երևան բերված առաջարակը, նկատի է ունեցել այն փաթեթը, որը հայ հասարակության մեջ առավել հայտնի էր որպես «Լավրովի պլան»․․ Ըստ այդ մոտեցման, նշենք, ենթադրվում էր,
որ Ադրբեջանին էին անցում Արցախի Հանրապետության հինգ շրջ անները, ևս երկուսը՝ Քարվաճառն ու Բերձորը, որոնք Հայաստանը կապում էին Արցախին, մնում էին հայկական վերահսկողության ժամանակ․․ Դրանց ճակատագիրը նույնպես պետք է վճռվեր Արցախի կարգավիճակի հարցի հետ մեկտեղ։
Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա այն թողնվում էր ապագային, ասել է թե՝սերունդներին․․ Ըստ լավրովի հավաստիացումների՝ այդ տարբերակը կարող էր գործել նաև 44-օրյա պատերազմից հետո անգամ, երբ հակամարտող կողմերի ղեկավարները ռուսական միջնորդությամբ հանդիպել են․․ Այդ կետնանգամ, ՌԴ արտգործնախարարի փոխանցմամբ, Ռուսաստանը նաև խաղաղության պայմանագրի իր տարբերակում է ներառել ու ներկայացրել կողմերին․․ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՏԵՂ
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝