Հարսս ինձ չի թողնում երեխուն պահեմ ու հետը խաղամ ու պատճառը տեսեք որն ա. լավ ես չեմ դուք եք, ո՞նց դիմանամ, սա նորմալ ա՞

Հարսիս հետ իրար չենք հասկանում: Ինքն իրանն ա ասում, ես՝ իմը ու համատեղ ապրելն արդեն անտանելի ա դառնում: Մենք խնդիրներ միշտ ենք ունեցել, բայց ամեն ինչ սրվել ա երեխայի ծնունդից հետո: Հարսս ֆանատիկ կերպով ստերիլ պայմաններում ա պահում երեխային, ինչն այդքան էլ ճիշտ չի

Էդ երեխուն ոչ թողում ա գետնին նստի, ոչ չոչ անի, ոչ մի բանի ձեռք տա: Էդ երեխեն ոնցոր տիկնիկ լինի, որպեն մեկ ստերիլացնում ա ձեռքերը ու ինչքան ինքը տենց ա անում, էնքան էդ երեխեն ավելի շատ ա հիվանդանում: Դա էլ հերիք չի, չի թողնում հետը շփվեմ նորմալ, դե էլ պահելու մասին խոսք չկա:

Ասում ա՝ դու ստերիլությունը լավ չես պահում, նստացնում ես երեխուն գետնին, գետնին ընկած խաղալիքը տալիս ես ձեռքը ու նման բաներ: Ես էլ չեմ դիմանում, լավ այ մարդ, էս երեխեն հո օդով չի քայլելու, բա ո՞նց պիտի լինի որ սկսի քայլել, խաղալ, չոչ անել: Ի՞նչ պիտի դեմից ստերիլացնելով գնանք, փողոցն էլ պիտի ստերիլացնե՞նք, խաղահրապարակներն էլ, մանկական սրճարաններն է՞լ: Մի խոսքով արդեն անտանելի ա:

Հերիք չի ինքը տարած ա էդ հողի վրա, մի հատ էլ բոլորին ասում ա, որ կիսուրս փնթի ա, երեխու մաքրությանը լավ չի հետևում, դրա համար դավերյա չեմ անում երեխուն: Էլ չի ասում, որ ինքն ա գիժ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*