Ուրեմն հենց մերս գալիս ա, մարդս սկսում ա լիքը գործեր ունենալ։ Աչքս թարթում եմ, տնից փախնում ա։ Ասում եմ գոնե հաց կեր, ասումա դուրսը կուտեմ։ Ընկերներին զանգում ա ու օրը մի տեղ իրար հետ գնում են։ Գիշերն էլ շատ ուշ ա տուն գալիս։ Կարելի ա ասել, որ մերս հլը նորմալ դեմքը չի տեսել, իրարից փախնում են, սենց էլ բան կլինի։ Ես ինչ անեմ սրանց հետ։
Մեկն էլ լսի, թե մեր տունը ինչ ա կատարվում, կտածի, թե մերս դաժան կնիկ ա, էլ չի ասի, որ մարդս էլ պակաս վախկոտը չէ։ Կիսուրիս մի քիչ չի քաշել, այ կիսուրս տղամարդ կնիկ ա, սաղ տան հարցերը ինքնա լուծում, երևի կեսրարս բանից էլ տեղյակ չէ, մենակ փող ա շախտում, տունը փող ա բերում։ Մեկ-մեկ երեխեքին տանում, իրանց մոտ եմ թողում, էտ ժամանակ եմ տեսել, թե չէ մենք մեր ամուսնության առաջին օրվանից էլ առանձին ենք ապրել։