Ամուսնացած եմ արդեն 3 տարի կլինի: Ամուսնուս 2-րդ կինն եմ, ինքը ամուսնալուծված էր, որ մենք հանդիպեցինք իրար: Ընտանիքս դեմ էր, որ ամուսնանամ հետը, բայց սիրում էի ու դեմ գնալով ամուսնացա:
Ամուսինս նախկին կնոջից երեխա ունի: Վերջերս իմացա, որ ինձնից թաքուն հաճախ հանդիպել ա կնոջ հետ: Մտածում էի ինչ-որ խնդիրներ կան չի ուզում ինձ անհանգստացնի, կամ երեխայի հետ ա կապված: Ինչ ասես անցնում էր մտքովս բացի իրականությունից:
Պարզվումա ամուսինս ուզումա միանա նախկին կնոջ հետ, իսկ ես ուղղակի միամիտի նման մտածում էի, որ ինձ սիրումա: Բայց ինձ հետ փաստորեն ամուսնացելա, որ կնոջը ցավեցնի: Մի խոսքով ահավոր վատ վիճակում եմ հայտնվել էս ամենը իմանալով ու չգիտեմ ինչ անեմ: Ինձ խաբված եմ զգում ու ապագաս արդեն չեմ կարողանում պատկերացնեմ: