Ամուսին չունեմ՝ մահացել է, բայց ունեմ երեք երեխա։ Վեց ամիս առաջ ծանոթացել եմ մի տղայի հետ՝ սիրեցի իրան։ Զգում եմ, որ ինքն էլ ինձ է սիրում։
Շփվում եմ ու չգիտեի, որ ամուսնացած է, հետո երբ իմացա ասեց, որ բաժանված են ու ձեւական ամուսիններ են։ Հետո պարզվեց, որ խաբել է, պատճառաբանեց, որ չի ասել որ ինձ չկորցնի։ Ներեցի չգիտեմ ինչի, որովհետեւ սիրում եմ շատ։ Վեց ամիս է անցել միասին ենք։ Չեմ կարողանում հանել սրտիցս։ Ինքն էլ ինձ է սիրում, բայց հասկանում ենք որ սխալ է։
Ես հետո պատահական ծանոթացա կնոջ հետ և հասկացա, որ շատ լավ աղջիկ է ու երջանիկ է զգում իրեն։ Ես հասկացա, որ ես եմ իրեն դժբախտացնողը ու ես հիմա չգիտեմ ինչ անեմ, ինչ մտածեմ։
Ես այդ տղային սիրում եմ, ինքն էլ ինձ։ Եթե ինքն երջանիկ լիներ ինչի պետք է կապվեր ինձ հետ, ախր ես ինչ մեղավոր եմ, որ հիմա ինձ զոհեմ ու կորցնեմ իմ երջանկությունը։, առանց այդ էլ այդքան տանջվել եմ ամուսնուս մահից հետո ու հազիվ գտել կյանքում մի լուսավոր կետ երջանկանալու համար։