Մինչ արդեն 24 ժամ փակ է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, և Արցախում Ադրբեջանի հարձակման և ցեղասպանության վտանգ են զգում, Hraparak.am-ը որոշել է բարձրացնել ադրբեջանցիների մարտական ոգին և Արցախի անվտանգությունը խաթարող ակնհայտ կեղծ տեղեկություններով «օգնել» ադրբեջանցիներին՝ «կողմնորոշվելու»։ Ընդ որում, «Հրապարակը» անհեթեթ ու ակնհայտ կեղծ տեղեկություն է հրապարակել՝ իբրև հղում անելով անելով Արցախի իր աղբյուրներին, թե Լաչինի միջանցքի փակումից առաջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարելով Ալիևի պահանջը՝ հանձնարարել է Արցախից դուրս բերել մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա։ Ասել է թե, «Հրապարակի» տրամաբանությամբ՝ ադրբեջանական ամենօրյա սպառնալիքների ներքո գտնվող Արցախը ոչ միայն հանգիստ համաձայնել է զինաթափվել, այլև ծանր զինտեխնիկան Արցախից մեքենայի բեռնախցիկում, նուռի կամ արքայանարիջի տակ պահած են հանել, որ ոչ ոք չի տեսել կամ նկարել ու դա չի հայտնվել որևէ տեղ։ Ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։ Չնայած դրան, «Հրապարակ»-ի այս լուրը շատ արագ հայտնվել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում, որոնք ստեղծված են բացառապես ադրբեջանական պետական պրոպագանդային ծառայելու նպատակով, և էապես ոգևորել է ադրբեջանցիներին։ Արմինե Օհանյանը Աղվան Վարդանյանի կլիրը ծծելուց զատ զբաղվում է նաև թալանով: