Մի տղա ինձ մի օր նամակ գրեց Ֆեյսբուքով: Շատ կիրթ ու գրագետ ձևակերպված նամակ էր, առաջարկում էր, որ շփվեինք: Ես էլ պատասխանեցի նրա գրածին ու սկսվեց մեր նամակագրությունը: Գնալով սիրահարվում էի իրեն: Նա էլ իմ նկատմամբ անտարբերչէր: Հետո սկսեցինք հադիպել ու ավելի լրջացնել մեր հարաբերությունները:
Նրա նկարներում միշտ մի երեխայի էի տեսնում: Նրա պնդմամբ նկարի երեխան իր քրոջ երեխան էր, սկայն ներքին ձայնս ինձ հուշում էր, որ նա խաբում է ինձ:
Ւմ ընկերների միջոցով պարզում եմ, որ նա ինձ խաբել է ու այդ երեխան իր քրոջ երեխան չէ: Տեղեկացնում եմ նրան, որ գիտեմ էդ աենի մասին և նա խոստովանում է, թե ով է իրականում այդ երեխան:
Պարզվում է այդ եեխայի մի տարի առաջ գտել էր փողոցից: Երեխան մուրացկանությամբ էր զբաղվում: Նրա ծողները մահացել էին պատահարից, իսկ դրանից հետո նրան մանկատուն էին տեղափոխել, չհարմարվելով մանկատանը նա փախել էր այնտեղից ու ոչ մի գնով չէր համաձայնում վերադառնալ մանկատուն: Ընկերս էլ խճացել էր երեխային ու իր տանը տեղ տվել, խնամում ու հոգ էր տանում նրա մասին:
Էս ամենն իմանալով հետո ես գնում եմ խանութ շատ կոնֆետներ եմ գնում ու շտապում ծանոթանալու ըկերոջս տան փոքրիկ բնակչի հետ: