ԼՂ-ն Հայաստանին կապող ճանապարհը փակած այսպես կոչված ցուցարարները փոխել են իրենց պահանջները։ Ըստ այդմ, նրանք հիմա պահանջում են, որպեսզի
• Ղարաբաղի ռեգիոնում գտնվող տարածքները, որտեղ ապրում են հայերը եւ որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմը, վերահսկվի ռուսական խաղաղապահների եւ ադրբեջանական պետական մարմինների հետ՝ համատեղ
• Ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում վերականգնվի ադրբեջանական բոլոր պետական մարմինների վերահսկողությունը, այդ թվում՝ ՆԳ նախարարության, Պետական սահմանային ծառայության եւ Պետական մաքսային ծառայության
• Հայաստանի հետ սահմանին, Լաչինի միջանցքում պետք է տեղակայված լինեն Ադրբեջանի Պետական սահմանապահ եւ Պետական մաքսային ծառայությունների առանձին հենակետեր։
Այս մասին տեղեկանում ենք minval.az-ի եւ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։